Վարձակալությամբ է տրամադրվում «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ք. Երևան, Նոր-Նորք 2-րդ զանգված, Մոլդովական 41 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 12.1 ք.մ մակերեսով տարածքը՝ մշակութային ծրագրերի (ձայնագրման ստուդիա) իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 7 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. մարտի 24-ին, ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկավության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease։