Վաճառվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ամրացված Աուդի Ա-6 (2003թ., գույնը՝ սև, վիճակը՝ ենթակա է հիմնովին վերանորոգման) մակնիշի ավտոմեքենան։ Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, մեկնարկային գինը 448 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 9 410 դրամ։ Աճուրդը կկայանա 2020 թ. մարտի 25-ին, ժամը՝ 13։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-18:00-ը, զանգահարելով (010) 52-88-35 և (043) 06-07-09 հեռախոսահամարներով:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale։