Վաճառվում են «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը (1364 հատ)։ Շինության մակերեսը՝ 3 809 ք.մ. է, հողատարածքի մակերեսը՝ 1,09426 հա։ Ընկերության ակտիվները գնահատված են 109 494 190 դրամ։ Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, գույքի մեկնարկային գինը՝ 100 299 385 դրամ է, նախավճարը՝ 5 014 970 դրամ, մասնակցի տոմսի վճարը՝ 5 000 դրամ։ Աճուրդը տեղի կունենա 2020թ. ապրիլի 20-ին և մայիսի 5-ին ժամը 13:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ք. Երևան, Մասիսի նրբ. 13 հասցեում, զանգահարելով 043-06-07-16 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-17։00։
Լրացուցիչ տեղեկավության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale: