Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2020թ․ մարտի 16-ի N 298-Ն «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշումը և հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ համալիր միջոցառումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ չի խրախուսվում այցելություններ մարդաշատ վայրեր՝ 2020թ․ մարտի 20-ից մինչև ապրիլի 29-ը ընկած ժամանակահատվածում նշանակված բոլոր աճուրդները անորոշ ժամանակով կհետաձգվեն։ Աճուրդների կայացման մասին կտրվի համապատասխան տեղեկատվություն։