Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Կգործարկվի էլեկտրոնային աճուրդների հարթակը

26/03/2020 Նորություններ

Այսօր՝ 26.03.2020 թ., ՀՀ կառավարության նիստում հաստատվեց  «Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման  նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի առաջարկվում է պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով ներդնել էլեկտրոնային աճուրդների կազմակերպման հարթակ՝ www.e-auctions.am: Այդ գործիքը թույլ կտա պետական գույքի վաճառքի և վարձակալության աճուրդները կատարել էլեկտրոնային եղանակով, ինչը կնպաստի գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, անկանխիկ դրամական գործարքների աճին, և որպես արդյունք՝ հաճախորդների սպասարկման որակի և պետական գույքի վաճառքների արդյունավետության բարձրացմանը: Քաղաքացիները կկարողանան առցանց մասնակցել Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հայտարարվող աճուրդներին և հետևել դրանց ընթացքին՝ նվազագույնի հասցնելով պետական ծառայողների հետ անմիջական շփումների անհրաժեշտությունը: Էլեկտրանային աճուրդի համակարգի միջոցով իրենց գույքը կկարողանան վաճառել նաև մասնավոր կազմակերպություններն ու անհատները՝ պայմանագրային հիմունքներով։