ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր շահագրգիռ սուբյեկտներին մասնակցելու պետական սեփականություն հանդիսացող 17 միավոր անշարժ գույքի և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասերի, որպես գույքի առանձին տարրեր, նախատեսվող օտարման գործընթացին։
Օտարման ենթակա գույքի ձեռք բերման համար առաջարկությունները կարող եք ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով՝ info@spm.am: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 011 52 68 87 և 094 20 88 25 հեռախոսահամարներով:
Օտարման ենթակա գույքի ցանկին կարող եք ծանոթանալ դիտելով հետևյալ հղումը՝
https://www.stateproperty.am/function/realsale ։