Վարձակալությամբ է տրամադրվում Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոց թիվ 29 հասցեում գտնվող «Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 15.3 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երկու օր /շաբաթ, կիրակի/ ժամը 10։30-13։00 կրթական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 7 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. մայիսի 18-ին ժամը 14:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։