Վարձակալությամբ է տրամադրվում Երևան քաղաքի Չարենցի 75 հասցեում գտնվող «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 32.8 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական հինգ օր (երկուշաբթիից- ուրբաթ) ժամը 14։30-19։00 կրթական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, մեկ ամսվա վարձավճարի գինը 66 500 դրամ է, մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. մայիսի 21-ին ժամը 14:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։