Վարձակալությամբ են տրամադրվում «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Կիևյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող անմիջապես մուտքին կից՝ 0.96 ք.մ մակերեսով տարածքը /սուրճի ապրատ տեղադրելու նպատակով, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 39 500 դրամ/ և 0.64 ք.մ մակերեսով տարածքը /վճարային տերմինալ տեղադրելու նպատակով, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 37 500 դրամ/ մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։ Աճուրդի մասնակցության վճարը 8 000 դրամ է։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. մայիսի 20-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։