Վարձակալությամբ է տրամադրվում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոց թիվ 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 2.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ տաք ըմպելիքների և սննդի վենդինգ սարքավորումների տեղադրման նպատակով, հինգ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 4 400 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. մայիսի 20-ին ժամը 15:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։