Վաճառվում են «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: Ընկերության ակտիվները գնահատված են 176 172 700 ՀՀ դրամ։ Շենք-շինության մակերեսը՝ 2299,8 ք.մ. է, հողատարածքի մակերեսը՝ 1.109 հա, բաժնետոմսերի քանակը 69 610 հատ է։ Բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գինը 164 899 700 ՀՀ դրամ է, մրցույթի նախավճարի չափը՝ 8 244 985 ՀՀ դրամ։
Մրցույթային հայտի ներկայացման վերջին ժամկետը` 2020 թվականի հունիսի 3-ը, ժամը 16:00-ն է։
Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ 011-52-65-57, 011-52-76-35, 099-08-80-89 հեռախոսահամարներով կամ դիտել հետրյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition: