Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

«Հայկական միրգ» ԲԲԸ-ի գույքը գնահատելու նպատակով գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ

05/05/2020 Նորություններ

«Հայկական միրգ» ԲԲԸ-ի լուծարման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հայտարարում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ի գույքի գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ, որը տեղի կունենա 2020թ. հունիսի 3-ին, ժամը 11:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):  

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մասնագիտական որակավորում ունեցող, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով առնվազն երկու գնահատող:

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև ժամը 17:00: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. հունիսի 2-ը, ժամը 15:30-ը:

«Հայկական միրգ» ԲԲԸ-ի գույքն իրենից ներկայացնում է՝ անշարժ գույք / ք.Էջմիածին 1101, Իսի-Լե-Մուլինո  N 1/5 հասցեում գտնվող շենք/, 2 անվանում հիմնական միջոց (կարկտապաշտպան ցանցային համակարգ, ձեռքի բենզինային խոտհնձիչ), 6 անվանում գրասենյակային գույք (2 հատ բազկաթոռ, 1 հատ բազմոց, 2 հատ գրասեղան կողադիր սեղանով, 1 հատ սեղան հանդիսությունների, 1 հատ սուրճի սեղան և 1 հատ հեռուստացույց SONY 32R303): Գույքը գտնվում է ք.Էջմիածին 1101, Իսի-Լե-Մուլինո  N 1/5 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին կամ զանգահարել (011) 52-65-57 հեռախոսահամարով, ինչպես նաև «Հայկական միրգ» ԲԲԸ-ի տնօրեն Հ. Հովհաննիսյանին (093) 20-02-77։ Հրապարակային ծանուցման տեքստին կարող եք ծանոթանալ դիտելով հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition :