Վաճառվում է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի հիմնանորոգման ընթացքում ապամոնտաժված շինանյութը՝ արտաքին և ներքին փայտյա դռներ / 5.4 մ3/, փայտյա պատուհաններ պատուհանագոգերով / 3.195 մ3/, խողովակ երկաթե (15 մմ, 193.5 կգ), խողովակ երկաթե (32 մմ, 221.9 կգ), թուջե մարտկոց (11 հատված, 6 հատ), թուջե մարտկոց (10 հատված, 16 հատ), թուջե մարտկոց (9 հատված, 4 հատ), թուջե մարտկոց (8 հատված, 10 հատ), թուջե մարտկոց (7 հատված, 19 հատ), թուջե մարտկոց (6 հատված, 7 հատ), թուջե մարտկոց (5 հատված, 10 հատ), թուջե մարտկոց (4 հատված, 7 հատ)։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Գույքի մեկնարկային գներին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման մեջ։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող շենքի տարածքում, զանգահարելով 093-82-53-21 և 098-88-68-00 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-16:00-ը։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. հունիսի 2-ին ժամը 9:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010-52-63-32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։