Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Ծառայությունների մատուցման մրցույթ

27/05/2020 Նորություններ

Հայտարարվում է ՀՀ արդարադատության նախարարության Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված վճարային տերմինալների և ավտոմատ մանրածախ առևտրի սարքավորումների տեղադրման, այդ սարքավորումների զբաղեցված տարածքի սպասարկման ծառայությունների մատուցման մրցույթ: Մրցույթի հաղթողին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ծառայությունների մատուցման» պայմանագիր:

Ծառայությունների մատուցման պայմանագիրը իր մեջ ներառում է.

  • սարքավորումների էլեկտրասնուցման հնարա­վո­­րության ապահովումը,
  • շենքի էլեկտրամատակարարման համակարգի աշխատանքի ապահովումը,
  • շենքի տարածքների սանիտարահիգիենիկ պատշաճ պայման­նե­րի ապահովումը,
  • շենքի տարածքների անհրաժեշտ լուսավորության ապա­հովումը,
  • շենքի տարածքների (ներառյալ կտուրի և նկուղների) պատշաճ վիճակի ապահովումը,
  • շենքի աղբահանության ապահովումը։

Տեղադրման ենթակա սարքավորումներին ներկայացվող պարտադիր պահանջներն են՝ սարքի արտաքին տեսքի համապատասխանությունը գործարանային տեսքին և տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում սեղմ ժամկետներում դրանց կարգավորումը սարքը տեղադրողի կողմից։

Հաղթող մասնակիցը որոշվում է առավելագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Մասնակիցը կարող է հայտ ներկայացնել ինչպես յուրաքանչյուր սարքավորման, այնպես էլ մի քանի կամ բոլոր սարքավորումների համար։ 

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան Զաքիյան 10 հասցեով, փաստաթղթային ձևով, փակ ծրարով, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա (03.06.2020թ.) ժամը 11:00–ն։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/competition  :