Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են տուֆի քարեր և փայտանյութ

03/06/2020 Նորություններ

Վաճառվում Է ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի 7-րդ փողոց հասցեում գտնվող ՀՀսեփականություն հանդիսացող շենքի քանդման արդյունքում առաջացած գույքը՝

1/ 60 խ.մ. խառը փայտանյութ – մեկնարկային գինը 375 000 դրամ,

2/ Անկանոն տաշվածքով մոտ 550 հատ տուֆի քարեր – մեկնարկային գինը 27 000 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. հունիսի 22-ին ժամը 13:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի «Ուսումնափորձական տնտեսության» վարչական շենքի տարածքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-18:00-ն։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ` 043-06-07-16 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 094-05-89-97 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other   ։