«Հենակետ» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հայտարարում է «Հենակետ» ՓԲԸ-ի գույքի գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ, հուլիսի 21-ին, ժամը 14:30-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մասնագիտական որակավորում ունեցող, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով առնվազն երկու գնահատող:
Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև ժամը 12:30 : Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. հուլիսի 20-ը, ժամը 12:30-ը:
«Հենակետ» ՓԲԸ-ի գնահատման ենթակա գույքն իրենից ներկայացնում է՝
- անշարժ գույք
- մեքենա-սարքավորում,
- հաստոցներ,
- համակարգչային տեխնիկա,
- գրասենյակային գույք,
- արտադրական և տնտեսական գույք, գործիքներ,
- այլ հիմնական միջոց,
- նյութեր,
- արագամաշ առարկաներ:
Անշարժ գույքը գտնվում է ք. Երևան, Նոր Նորք, Դավիթ Բեկի փողոց N155/1 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժին կամ զանգահարել (011) 52-65-57, ինչպես նաև ընկերության հանձնակատար Արմեն Այվազյանին՝ (043) 94-48-88 հեռախոսահամարներով:
Հրապարակային ծանուցման տեքստին կարող եք ծանոթանալ դիտելով հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition :