Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգ., Թոթովենցի 7 հասցեում

10/06/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում  Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգ., Թոթովենցի 7 հասցեում գտնվող «Երևանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 149.2 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական վեց օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ ժամը 16։00-20։00, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ՝ 15։00-18։00) մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 18 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. հունիսի 29-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։