Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Երևան քաղաքի Դավթաշեն 5-րդ փողոցում

12/06/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում  Երևան քաղաքի Դավթաշեն 5-րդ փողոցում գտնվող «Երևանի Ա.Մանուկյանի անվան թիվ 93 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված  շենքի 2-րդ հարկից 130 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ ժամը 14:30-16:30) մշակութային ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 14 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. հունիսի 30-ին ժամը 14:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։