Վարձակալությամբ է տրամադրվում Երևան քաղաքի Նոր Նորք 4-րդ զանգ., Բակունցի փողոց թիվ 6 հասցեում գտնվող «Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 274.9 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երկու օր երեքշքբթի, հինգշաբթի ժամը 16։30-20։00 մշակութային ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 24 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. հուլիսի 6-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։