Վարձակալությամբ է տրամադրվում Երևան քաղաքի Կառավարական 3 շենքի 1-ին հարկում 1 ք.մ տարածքը՝ բանկոմատ տեղադրելու համար, երեք տարի ժամկետով վարձակալության իրավունքով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 78 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 8000 դրամ։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. հուլիսի 6-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։