Վարձակալությամբ է տրամադրվում Երևան քաղաքի Տ.Մեծի թիվ 42 հասցեում գտնվող «Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 3-րդ հարկից 53 ք.մ մակերեսով տարածքը` մեկ տարի ժամկետով, կրթական ծրագրերի իրականացման նպատակով շաբաթ օրը ժամը 10։00-16։00 վարձակալության իրավունքով։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 18 500 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. հուլիսի 8-ին ժամը 13:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։