Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին մասնակցելու Երևան քաղաքի Մոսկովյան 1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի օտարման մրցույթին (ծածկագիր` 940-Ա):
Օտարման ենթակա շենք, շինությունների մակերեսը 1934.8 քառ. մետր է, հողամասի մակերեսը՝ 0.067667 հա, գույքի գնահատված արժեքը՝ 1 294 090 800 ՀՀ դրամ, հողի կադաստրային արժեքը՝ 40 600 200 ՀՀ դրամ, վաճառքի նվազագույն գինը՝ 1 294 090 800 ՀՀ դրամ, մրցույթի նախավճարի չափը՝ 64 704 540 ՀՀ դրամ։
Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են Պետական գույքի կառավարման կոմիտե՝ մինչև 2020 թվականի հուլիսի 23-ը ժամը 18:00։
Մրցույթը տեղի կունենա Պետական գույքի կառավարման կոմիտեում 2020 թվականի հուլիսի 27-ին ժամը 15:00, հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 520 628 հեռախոսահամարով, մրցույթի մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում, այցելելով հետևյալ հղումը՝