Վաճառվում է ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի 7-րդ փողոց հասցեում գտնվող ՀՀ սեփականություն հանդիսացող շենքի քանդման արդյունքում առաջացած գույքը՝
1/ 60 խ.մ. խառը փայտանյութ – մեկնարկային գինը 300 000 ՀՀ դրամ,
2/ անկանոն տաշվաժքով մոտ 550 հատ տուֆի քարեր - մեկնարկային գինը 21 600 ՀՀ դրամ։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020 թ. հուլիսի 14-ին ժամը 13։30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի «Ուսումնափորձական տնտեսության» վարչական շենքի տարածքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11։00-18։00-ն։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ՝ 043 06 07 16 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-18։00-ն, իսկ պահառության վայր՝ 094 05 89 97 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։