Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ավտոմեքենաներ

24/06/2020 Նորություններ

Վաճառվում են ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները՝

1/ NISSAN MAXIMA 3.0 (2006թ., պ/հ.՝ 113 LL 50, ն/հ.՝ JN1CA31DX6M210512, թափքը՝ սեդան, գույնը՝ սև, վիճակը՝ շարժիչը ենթակա է վերանորոգման), մեկնարկային գինը՝ 576 000 դրամ,

2/ VOLKSVAGEN PASSAT 2.0 (2006թ., (պ/հ.՝ 132 LL 50, ն/հ.՝ WVWZZZ3CZ6E153828, թափքը՝ սեդան, գույնը՝ սև, վիճակը՝ փոխանցման տուփը ենթակա է վերանորոգման), մեկնարկային գինը՝ 1 360 000 դրամ,

3/  TOYOTA COROLLA 1.4 (2008թ., պ/հ.՝ 161 LL 50, ն/հ.՝ JTNBM58E603504444, թափքը՝ սեդան, գույնը՝ սև, վիճակը՝ ընդհանուր բավարար, ունի համակարգչի հետ կապված խնդիր), մեկնարկային գինը՝ 1 600 000 դրամ,

4/ NISSAN TIDA 1.6 I (2008թ., պ/հ.՝ 164 LL 50, ն/հ.՝ JN1CC11D49T000447, թափքը՝ սեդան, գույնը՝ կապույտ-սև, վիճակը՝ շարժիչը ենթակա է վերանորոգման, այլ հանգույցներն ու դետալները ենթակա են մասնակի վերանորոգման) , մեկնարկային գինը՝ 880 000 դրամ,

5/ KIA OPTIMA 2.0 (2007թ., պ/հ.՝ 171 LL 50, ն/հ.՝ KNAGE222485198975, թափքը՝ սեդան, գույնը՝ սև, վիճակը՝ ընդհանուր բավարար, այլ հանգույցներն ու դետալները ենթակա են մասնակի վերանորոգման), մեկնարկային գինը՝ 1 320 000 դրամ,

6/ KIA CERATO 1. (2008թ., պ/հ.՝ 184 LL 50, ն/հ.՝ KNAFF227395600553, թափքը՝ սեդան, գույնը՝ արծաթագույն մետալիկ, վիճակը՝ շարժիչը ենթակա է վերանորոգման, այլ հանգույցներն ու դետալները ենթակա են վերանորոգման, թափքի որոշ հատվածներ ենթակա են մասնակի վերանորոգման), մեկնարկային գինը՝ 800 000 դրամ,

7/ NISSAN MAXIMA 3.0 (2003թ., պ/հ.՝ 188 LL 50, ն/հ.՝ JN1CA31C44T732546, թափքը՝ սեդան, գույնը՝ բեժ մետալիկ, վիճակը՝ ենթակա է կապիտալ վերանորոգման), մեկնարկային գինը՝ 320 000 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. հուլիսի 15-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ`  043-06-07-09 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ը, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։