Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ՎԱԶ 21134-120-22 և ՈՒԱԶ 31519-037 ավտոմեքենաներ

24/06/2020 Նորություններ

Վաճառվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված՝ ՎԱԶ 21134-120-22 (2008թ., գույնը՝ գրաֆիտ մետալիկ, վիճակը՝ ոչ բարվոք, մեկնարկային գինը՝ 580 000 դրամ) և ՈՒԱԶ 31519-037  (2008թ., Գույնը՝ մուգ կանաչ, վիճակը՝   ոչ բարվոք, մեկնարկային գինը՝ 848 000 դրամ) մակնիշի ավտոմեքենաները։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. հուլիսի 15-ին ժամը 13։00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ` 043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր 098-04-44-00 և 044-77-77-08 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010-52-63-32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։