Վարձակալությամբ է տրամադրվում Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 180.1 ք.մ մակերեսով տարածքը` մեկ տարի ժամկետով, մշակութային ծրագրերի իրականացման նպատակով շաբաթական հինգ օր երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 15։00-20։00 վարձակալության իրավունքով։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 87 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. հուլիսի 17-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։