Վարձակալությամբ է տրամադրվում Երևան քաղաքի Պ.Սևակի փողոց թիվ 5/2 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գլխավոր մասնաշենքից 60.9 ք.մ մակերեսով տարածքը՝ (3-րդ հարկից 20.8 ք.մ թիվ 19 և 5-րդ հարկից 40.1 ք.մ թիվ 7 լաբորատոր սենյակները) մեկ տարի ժամկետով, գիտական նպատակով վարձակալության իրավունքով։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 37 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. հուլիսի 17-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։