Վաճառվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ամրացված գույքը՝ մոնիտոր, տպիչ, սառնարան, համակարգիչ, բազկաթոռ, հոլլ, գրապահարան, աթոռ, լուսատու, հեռուստացույցի տակդիր և այլն։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020 թ. հուլիսի 13-ին, ժամը՝ 11։30-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վարչական շենքի պահեստային և այլ աշխատասենյակներում կամ զանգահարել գույքի պահառության վայր՝ 060-43-42-78 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00-ն:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝