Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Երևան քաղաքի Ավանեսովի փողոց թիվ 10 հասցեում

25/06/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում  Երևան քաղաքի Ավանեսովի փողոց  թիվ  10  հասցեում գտնվող Երևանի թիվ 160 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 306.9 ք.մ ընդհանուր  մակերեսով տարածքը՝  շաբաթական երեք օր (երկուշաբթի,  չորեքշաբթի,  ուրբաթ) ժամը 17։30-18։30 մարզական  ծրագրերի իրականացման նպատակով մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 20 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. հուլիսի 17-ին ժամը 12:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։