Վաճառվում են ՀՀ Սյունիքի մարզի ք.Գորիս, Ա.Բակունցի անվան թիվ 1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքի հիմնանորոգման ընթացքում ապամոնտաժված շինարարական նյութերը. 1/ մանրահատակ - 2000 քմ, մեկնարկային գինը՝ 80 000 դրամ, 2/ լամինատե հատակ - 100 քմ, մեկնարկային գինը՝ 800 դրամ, 3/ արտաքին մետաղապլաստե դռներ - 18 քմ, մեկնարկային գինը՝ 72 000 դրամ, 4/ ներքին դռներ մետաղապլաստե - 110 քմ, մեկնարկային գինը՝ 26 400 դրամ, 5/ պատուհաններ փայտյա – 70 քմ, մեկնարկային գինը՝ 28 000 դրամ, 6/ պատուհաններ մետաղապլաստե – 777 քմ, մեկնարկային գինը՝ 1 240 000 դրամ, 7/ տանիքի թիթեղ – 1400 քմ, մեկնարկային գինը՝ 112 000 դրամ, 8/ տանիքի փայտյա կարկաս – 20խմ, մեկնարկային գինը՝ 16 000 դրամ, 9/ ջեռուցման մարտկոց – 110 սեկցիա, մեկնարկային գինը՝ 88 000 դրամ ։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. հուլիսի 21-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` «Գորիսի Ակ. Բակունցի անվ. թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-Ի շենքի տարածքում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար՝ զանգահարել 093 00 41 32 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-18:00, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։