Պետականա գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ՀՀ կառավարության համապատասխան որոշումների հավելվածներում ընդգրկված քաղաքացիներին բնակարանների նվիրատվության գործընթացը։ Այս անգամ Կոմիտեի աշխատակիցները գործուղվել էին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաք՝ Կոմերիտմիության փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող շենքի բնակարանների նվիրառուներ հանդիսացող քաղաքացիների հետ (թվով 27 ընտանիք) նվիրատվության պայմանագրեր կնքելու նպատակով։