Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է անշարժ գույք Երևան քաղաքի Նորք Մարաշ Նորքի այգիներ  փողոց 180 հասցեում

08/07/2020 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին մասնակցելու Երևան քաղաքի Նորք Մարաշ Նորքի այգիներ  փողոց 180 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի օտարման մրցույթին (ծածկագիր` 1078-Ա):

Օտարման ենթակա շենք, շինությունների մակերեսը 2018.12 քառ. մետր է, հողամասի մակերեսը՝ 1.84871 հա, հողի կադաստրային արժեքը՝ 197 996 841 ՀՀ դրամ, գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 1 333  763 159 ՀՀ դրամ, մրցույթի նախավճարի չափը՝ 66 688 158 ՀՀ դրամ։

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են Պետական գույքի կառավարման կոմիտե՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 7-ը  ժամը 18:00։

Մրցույթը տեղի կունենա Պետական գույքի կառավարման կոմիտեում 2020 թվականի  օգոստոսի 11-ին ժամը 15:00, հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 520 628 հեռախոսահամարով, մրցույթի մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում, հետևյալ հղումով՝

https://www.stateproperty.am/function/competition ։