Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «ԳԱԶ-3110» և «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ E240» մակնիշի ավտոմեքենաներ

10/07/2020 Նորություններ

Վաճառվում են «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող «ԳԱԶ-3110» (2003թ., պ/հ.՝ 759 LV 61, ն/հ.՝ XTH31100031189377, գույնը՝ սև, ընդհանուր վիճակը՝ բավարար, թափքի տեսակը՝ սեդան, մեկնարկային գինը  500 800 դրամ է, մասնակցության վճարը՝ 25 040 դրամ) և «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ E 240» (1999թ., պ/հ.՝ 299 LU 64, ն/հ.՝ WDB2100611A879972, գույնը՝ մուգ կապույտ, շարժիչը՝ խափանված, սրահը, փոխանցման տուփը և ընթացային մասը՝ բավարար, թափքի տեսակը՝ սեդան, մեկնարկային գինը  688 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 34 400 դրամ) ավտոմեքենաները։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. հուլիսի 27-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր երկուշաբթիից  ուրբաթ ժամը 09:00-18:00 ընկած ժամանակահատվածում, զանգահարելով  (010) 524-552 հեռախոսահամարով, ք.Երևան, Ձորափի 74 հասցեի հարակից տարածքում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ`  043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-18:00-ը, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։