Վաճառվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ամրացված գույքը՝ համակարգիչներ, շիթային տպիչ, թվային ֆոտոխցիկ, հեռուստացույց, ձայնագրող սարք, սառնարան և այլն։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. հուլիսի 30-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վարչական շենքի պահեստային և այլ աշխատասենյակներում։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել գույքի պահառության վայր 060-43-42-78 հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00-ն, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։