Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «ԿԻԱ ՕՊՏԻՄԱ 2.0» և  «ԿԻԱ ՕՊՏԻՄԱ 2.4» մակնիշի ավտոմեքենաներ

15/07/2020 Նորություններ

Վաճառվում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարությանն ամրացված՝ «ԿԻԱ ՕՊՏԻՄԱ 2.0» (2009թ., պ/հ.՝ 320 LL 60, ն/հ.՝ KNAGG417BA5404145, թափքը՝ սեդան, գույնը՝ սև, վիճակը՝ ընդհանուր բավարար, ընթացային մասն ունի նորոգման կարիք, մեկնարկային գինը 1 331 200 դրամ է, մասնակցության վճարը՝ 15 782 դրամ) և «ԿԻԱ ՕՊՏԻՄԱ 2.4» (2009թ., պ/հ.՝ 327 LL 60, ն/հ.՝ KNAGG417BA5404141, թափքը՝ սեդան, գույնը՝ սև, վիճակը՝ շարժիչը անսարք, ապամոնտաժված է և գտնվում է բեռնախցիկում, մեկնարկային գինը 1 126 400դրամ է, մասնակցության վճարը՝ 15 577 դրամ) մակնիշի ավտոմեքենաները։  

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. հուլիսի 31-ին ժամը 13։00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ` 043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010-52-63-32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։