Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենա

17/07/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ամրացված «HYUNDAI SONATA 2.4» (Հյունդաի Սոնատա) մակնիշի ավտոմեքենան (2006թ., պ/հ.՝ 209 LL 60, ն/հ.՝ KMHET41C96A258576, թափքը՝ սեդան, գույնը՝ արծաթագույն մետալիկ, վիճակը՝ բավարար)։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, աճուրդի մեկնարկային գինը 990 720 դրամ է, մասնակցության վճարը՝ 15 358 դրամ։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում:

Աճուրդը տեղի կունենա 2020թ. օգոստոսի 4-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ`  043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 հեռախոսահամարներով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ն, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։