Վաճառվում են ՀՀ արդարադատության նախարարությանն ամրացված՝ «ՎԱԶ 21065» (2000թ., պ/հ.՝ 013 ՏՏ 03, ն/հ.՝ XTA210650Y4263649, թափքը՝ սեդան, գույնը՝ կապույտ, արծաթագույն, վիճակը՝ շարժիչը և փոխանցման տուփը ենթակա են վերանորոգման, թափքի վրա առկա է մասնակի կոռոզիա, ցուցիչը անսարք է, մեկնարկային գինը 279 040 դրամ է, մասնակցության վճարը՝ 6 031 դրամ) և «ՎԱԶ 21213» (2000թ., պ/հ.՝ 048 ՏՏ 03 , ն/հ.՝ XTA212130Y1494253, թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, վիճակը՝ շարժիչը և փոխանցման տուփը ենթակա են վերանորոգման, թափքի վրա առկա է մասնակի կոռոզիա, ցուցիչը, հետևի մեղմիչները և կամրջակը անսարք են, մեկնարկային գինը 428 800 դրամ է, մասնակցության վճարը՝ 9 026 դրամ) ավտոմեքենաները։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. օգոստոսի 11-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ` 043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ն, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։