Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ավտոմեքենաներ

23/07/2020 Նորություններ

Վաճառվում են Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ 1/ «ԳԱԶ 3102-121» (2003թ., պ/հ.՝ 032 HH 01, ն/հ.՝XTH31020041200195, թափքը՝ սեդան, վիճակը՝ անսարք է փոխանցման տուփը, ընթացային մասերը և շարժիչն ունեն վերանորոգման կարիք, մեկնարկային գինը  250 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 5 450 դրամ), 2/ «ԳԱԶ 3102-121» (2003թ., պ/հ.՝ 052 HH 01, ն/հ.՝XTH31020041200233, թափքը՝ սեդան,  վիճակը՝ անսարք է՝ շարժիչը, փոխանցման տուփը, կամրջակը, բացակայում են հոսանքի կոճերը և կարգավորիչը, վառոցքի մոմը և մոմի լարերը, մեկնարկային գինը  120 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 2 850 դրամ), 3/ «ԳԱԶ 3110-121» (2003թ., պ/հ.՝ 031 HH 01, ն/հ.՝ XTH31100031194128, թափքը՝ սեդան, վիճակը՝ անսարք է փոխանցման տուփը, ընթացային մասերը և շարժիչն ունեն վերանորոգման կարիք, մեկնարկային գինը  150 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 3 450 դրամ) և 4/ «ԲՄՎ-750 ILS» (1999թ., պ/հ.՝073 HH 01, ն/հ.՝ WBAGK01040DB56042, թափքը՝ սեդան, վիճակը՝ մեքենան զրահապատ է, փոխանցման տուփը վնասված է և ենթակա է վերանորոգման, մեկնարկային գինը  4 500 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 18 950 դրամ) ավտոմեքենաները։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. օգոստոսի 11-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ`  043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ն, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։