Վաճառվում է պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող հասարակական շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը:
Օտարման ենթակա շենքի մակերեսը 6832.2 քառ. մետր է, հողամասի մակերեսը՝ 0.8083 հեկտար, վաճառքի նվազագույն գինը՝ 2 062 100 320 ՀՀ դրամ, մրցույթի նախավճարի չափը՝ 103 105 016 ՀՀ դրամ։
Մրցույթային հայտի ներկայացման վերջին ժամկետը` 2020 թվականի օգոստոսի 24-ը, ժամը 18:00-ն է։
Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 27-ին, ժամը 15:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ 011-520628 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition: