Վաճառվում է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող օտարման ենթակա գույքը. «ՊԵԺՈ SAMAND LX 1.8 I» (2005թ., պ/հ՝ 291 ԼԼ 62, ն/հ՝ NAAC1MAG151013666, թափքը՝ սեդան, գույնը` սև մետալիկ, տրանսպորտային միջոցը շահագործվել է երկար տարիներ, գտնվում է անսարք վիճակում: Տրանսպորտային միջոցի հիմնական հանգույցները՝ շարժիչը, տրանսմիսիոն համակարգը, ընթացքային մասն ունեն վերանորոգման կարիք, թափքը գտնվում է բարվոք վիճակում, առկա են քերծվածքներ, սրահը բարվոք վիճակում է, նստատեղերը մաշված են, տեղ-տեղ պատռված, անվահեծերը և անվադողերը բարվոք վիճակում են, մեկնարկային գինը 550 000 դրամ է) մակնիշի ավտոմեքենա և գրասենյակային տեխնիկա՝ հոսանքի անխափան սնուցման սարքեր, բազմաֆունկցիոնալ սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օդորակիչ և այլն:
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 28-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում՝ դիմելով Ս.Մաիլյանին (099) 449-457 հեռախոսահամարով, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 29 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale :