Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են շենք-շինություններ Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոց 1 հասցեում

14/09/2020 Նորություններ

Վաճառվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող  անշարժ գույքը՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոց 1 շինություններ հասցեում գտնվող՝ 1336.5 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.437 հեկտար մակերեսով հողամասը։

Օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը  56 032 460 դրամ է, մասնակցության վճարը՝ 29 054 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը համապատասխան հասցեում, զանգահարելով՝ 011 52 06 28 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։