Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «ԳԱԶ 3110», «ԿԱՎԶ 3270» և «ՎԱԶ 21063» ավտոմեքենաներ

16/09/2020 Նորություններ

Վաճառվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն ամրացված՝ 1/ «ԳԱԶ 3110»  (2000թ., պ/հ.՝ 023 SS 03, ն/հ.՝ XTH311000V0917856, թափքը՝ սեդան, գույնը՝ սպիտակ, ընդհանուր վիճակը՝ վատ, վազքը՝ 164846 կմ, մեկնարկային գինը  158 208 դրամ է, մասնակցության վճարը՝ 3 615 դրամ), 2/ «ԿԱՎԶ 3270» (1989թ., պ/հ.՝ 065 SS 03, թափքի համարը՝ 0042062, թափքը՝ վագոն, գույնը՝ բաց սպիտակ, ընդհանուր վիճակը՝ վատ, վազքը՝ առկա չէ, մեկնարկային գինը  121 600 դրամ է, մասնակցության վճարը՝ 2 882 դրամ) և 3/ «ՎԱԶ 21063» (1992թ., պ/հ.՝ 067 SS 03, ն/հ՝ XTA210630N2795830, թափքը՝ սեդան, գույնը՝ սպիտակ, ընդհանուր վիճակը՝ վատ, վազքը՝ 32 935 կմ, մեկնարկային գինը  160 640 դրամ է, մասնակցության վճարը՝ 3 663 դրամ) ավտոմեքենաները։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 6-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ`  043-06-07-09 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-18:00-ն, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ն, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։