Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են շենք, շինություններ ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում

24/09/2020 Նորություններ

Վաճառվում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը`

1/ շենք, շինություններ՝ 5222.5 քառ.մետր մակերեսով, հողամասի մակերեը՝ 2.32 հա, հողի կադաստրային արժեքը՝ 44 404 800 ՀՀ դրամ, հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի Այգեգործական 4-րդ թաղամաս, 12-րդ փողոց 1,

2/ շենք, շինություններ՝  1232.01 քառ.մետր մակերեսով, հողամասի մակերեը՝ 0.81 հա, հողի կադաստրային արժեքը՝ 15 503 400 ՀՀ դրամ, հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի Այգեգործական 4-րդ թաղամաս, 12-րդ փողոց 2,

3/ հողամաս՝ 4.87 հա մակերեսով, հողի կադաստրային արժեքը՝ 93 211 800 ՀՀ դրամ, հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնք։

Գույքի վաճառքի նվազագույն գինը, որպես մեկ միավոր՝ 36 223 260 ՀՀ դրամ է։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը զանգահարելով Պետական գույքի տնօրինման վարչության համապատասխան աշխատակցին՝  011 52 06 28 հեռախոսահամարով։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։