Վաճառվում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը` շենք-շինություններ Երևան քաղաքի Հրազդանի կիրճ 2/3 և 2/4 խճուղի հասցեներում, 747.8 քառ.մետր մակերեսով, հողամասի մակերեը՝ 416.32 հա և 4177.2 հա, հողի կադաստրային արժեքը՝ 10 553 712 ՀՀ դրամ և 105 892 020 ՀՀ դրամ։ Գույքի վաճառքի մեկնարկային գինը, որպես մեկ միավոր՝ 329 500 178 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 35 746 դրամ։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը զանգահարելով Պետական գույքի տնօրինման վարչության համապատասխան աշխատակցին՝ 011 52 06 28 հեռախոսահամարով։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 13-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։