Վաճառվում է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող օտարման ենթակա գույքը՝ տավիղ (նկարագրություն՝ երաժշտական գործիքն ունի յոթ ոտնակ, լարերն ամբողջությամբ բացակայում են, տավիղը գտնվում է վատ վիճակում, նվագամասը վերին հատվածում պոկված է, գործիքի վրա դրոշմված է հեղինակի հասցեն և ազգանունը)։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 14-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 11:00-15:00 ընկած ժամանակահատվածում դիմելով Ռ.Ղևոնդյանին (091) 462-501 հեռախոսահամարով, ք.Երևան, Մարկ Գրիգորյան 2/նախկինում Սայաթ-Նովա 1ա/ հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other :