Վաճառվում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը` ծննդատան շենք 7179.9 քառ.մետր մակերեսով, հողամասի մակերեը՝ 0.7 հա, հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., մեկնարկային գինը 197 522 252 դրամ է, հողի կադաստրային արժեքը՝ 31 668 000 դրամ, մասնակցության վճարը՝ 34 426 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը համապատասխան հասցեում, զանգահարելով՝ 011 52 06 28 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։