Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամաս 62/26 հասցեում (ՀՀ ՈԶ 1001 և 1032 զորամասեր) գտնվող 1001 զորամասի մասնաշենքի 1-ին հարկից 159 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը, որպես թեյարան (ճաշարան) օգտագործելու նպատակով՝ սահմանելով, որ տարածքը վարձակալող իրավաբանական, ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ առջև դրվելու են սահմանափակումներ կապված ալկոհոլային խմիչքների վաճառքի հետ: Ամսական վարձավճարի չափը 205 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերն ընդունվում են 2020 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 21-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/page/53 ։