Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալության է տրամադրվում ոչ բնակելի տարածք Երևան քաղաքի Խանջյան 51 հասցեում

26/10/2020 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին մասնակցելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության Երևան քաղաքի Խանջյան 51 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 106.16 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության մրցույթին (ծածկագիր` ՎՄ-1):

Սննդի կազմակերպման նպատակով (որպես ճաշարան) վարձակալության տրամադրվող ոչ բնակելի տարածքի մակերեսը 106.16 քառ. մետր է, տարածքի ամսական վարձավճարի գնահատված արժեքը՝ 125 000 ՀՀ դրամ, ամսական վարձավճարի նվազագույն չափը՝  125 000 ՀՀ դրամ, վարձակալության տրամադրման նվազագույն ժամկետը՝ 5 տարի, մրցույթի նախավճարի չափը՝  125 000 ՀՀ դրամ։

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են Պետական գույքի կառավարման կոմիտե՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 18-ը, ժամը` 18:00։

Մրցույթը տեղի կունենա Պետական գույքի կառավարման կոմիտեում 2020 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը` 15:00, ք. Երևան, Տիգրան Մեծի 4։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 58 35 40 հեռախոսահամարով, մրցույթի մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում, հետևյալ հղումով՝ https://www.stateproperty.am/function/competition։