Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է հյուրանոցային համալիր Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում

10/11/2020 Նորություններ

Վաճառվում են  ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող 19758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (հյուրանոցային համալիր՝ 19167.7 քառ. մետր, ենթակայան՝ 115.6 քառ. մետր, պոմպակայան՝ 54.7 քառ. մետր, ջրավազան՝ 420 քառ. մետր), ինչ­պես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, և շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը։

Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 6 792 628 165 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 45 000 դրամ։ Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքներ, որոնք մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը ժամը  17:00 աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել (հասցե` ք. Երևան, Զաքիյան 10) անհրաժեշտ փաստաթղթերը:

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. նոյեմբերի 26-ին, ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 09:00-18:00-ը, զանգահարելով (011) 52 06 28 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ անցնել հետևյալ հղումով՝ https://www.stateproperty.am/function/realsale։