Վաճառվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող գույքը. ՀՀ Արագաժոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ թիվ 1 հասցեում գտնվող՝ 888.7 քառ. մետր մակերեսով ճաշարանի շենքը, 0.11865 հեկտար մակերեսով հողամասը։
Օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը 33 997 436 դրամ է, մասնակցության վճարը՝ 26 850 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. նոյեմբերի 25-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում, զանգահարելով 011 52 06 28 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։